ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչները նույն համոզվածությամբ պնդել են, որ ԲՀԿ-ի հետ կան շփումներ, և Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» լինելու է իրենց հետ, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
Հավանաբար, Հովիկ ԱԲրահամյանը տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանն այլ վճիռ է կայացրել, բայց պարզ է, որ չի կարող մամուլի ասուլիս հրավիրել և հայտարարել, որ ինքը համաձայն չէ Գագիկ Ծառուկյանի այդ որոշման հետ, կամ դեմ է այդ որոշմանը: Եթե նա ասում է, որ` իմ ցանկությունն այն է, որ Ծառուկյանը հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, իսկ Ծառուկյանն այլ բան հայտարարի, ապա բոլորը կհասկանան, որ Աբրահամյանը դեմ է Ծառուկյանի նման պահվածքին:
Հիմա այդ դաշտում ես պատրաստ եմ համագործակցել և՛ «Բարգավաճի», և՛ դաշնակցականների, և՛ «Ժառանգության» հետ, եթե իրենք պատրաստ են այդպիսի խնդիր լուծել:
Նարիմանյանը աշխատակիցների շնորհավորանքները չի մերժել, պարզապես խնդրել է սպասել և դա անել նոյեմբերի 17-ին:
Դեռևս այս տարվա փետրվարին երիտասարդ գիտնականները հավատում էին, որ ՀՀ քաղաքական ուժերից շատերը կիրականացնեն նախընտրական շրջանում տված խոստումները` կավելացնեն գիտության ֆինանսավորումը:
Երեկ մեր թերթի խմբագրություն էր եկել Էրեբունի վարչական տարածքում գտնվող Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեի բնակչուհի Գալյա Արզումանյանը՝ որդու՝ Շամիր Արզումանյանի հետ:
Հայաստանում կրթության որակը բարձր կլինի այն ժամանակ, երբ կլինի ռեալ մրցակցություն բուհերի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:
ՍԴՀԿ կազմակերպած միջոցառումն իսկական խայտառակություն էր: Խայտառակություն էր թեկուզ այն առումով, որ այս 125-ամյա կուսակցությունը չէր կարողացել լցնել 500 տեղանոց դահլիճը: Բայց այդ կուսակցության սակավամարդությունը նրա ամենամեծ ողբերգությունը չէ: Ընդամենը մի քանի տարի առաջ ՍԴՀԿ-ն արմատական ընդդիմություն էր և պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՍԴՀԿ համագումարների ժամանակ Սեդրակ Աճեմյանի կողքին վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն՝ նստում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, և Աճեմյանը բոցաշունչ ճառեր էր արտասանում՝ ընդգծելով Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրենց կուսակցության ունեցած հավատի ու վստահության մասին:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Բույսը կիրառվում է ասթենիայի և դրա հետևանքով առաջացած դեպրեսիայի, հյուծվածության, ցածր ճնշման, սակավարյունության, ցածր մթնոլորտային ճնշման դեպքում։
«ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Ո՞ւր գնալ հաց ուտելու, որտե՞ղ անցկացնել ազատ ժամանակը, ո՞ր ատամնաբուժարանում բուժել հիվանդ ատամը և ո՞ր բանկում հաշվեհամար բացել:
ՀԱԿ ակտիվիստների ոգևորությունը ավելի մեծ է եղել, երբ նրանք իմացել են, որ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը կարող է պաշտպանել նաև ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱԿ-ում դեմ են այն հնարավորությանը, որ իրենք պաշտպանեն ԲՀԿ թեկնածուին, բայց ամենևին դեմ չեն, եթե ԲՀԿ-ն պաշտպանի Տեր-Պետրոսյանին:
Վաղը՝ նոյեմբերի 4-ին Երևանի «The Club» ակումբում տեղի կունենա աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական ժամանակակից լավագույն ջազ-բենդերից մեկի՝ «Con Alma»-ի համատեղ ելույթը։
«Մելիք գյուղում այլևս երեխա չի ծնվում: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները: Գյուղն ամբողջովին բարձիթողի վիճակում է»:
«Ժառանգություն» կուսակցությունը 26 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նոյեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Նոր Խարբերդի 18 փողոցի բնակիչ, Երևանի ինֆորմատիկայի քոլեջում սովորող, 17-ամյա Հայկ Հովհաննիսյանը «Մերսեդես 320» մակնիշի 85 NM 555 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտներ, նույն գյուղի բնակիչներ, 21-ամյա Լուիզա Բաղրամյանին, 61-ամյա Ալբերտ Հովսեփյանին և 22-ամյա Զավեն Բախչյանին:
Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները:
Խնդիրն այն է, որ չնայած «աշխարհում դինամիկ զարգացումների, փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի» մասին հայտարարություններին, ՀՀ իշխանությունն ընտրությունից ընտրություն չի փոխում իր պարզունակ մարտավարությունը` սոցհարցումների միջոցով ցանկալին որպես իրականություն ներկայացնելու էժանագին քարոզչությունը: Փոխվում են միայն դեմքերը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` պատասխանելով «168 Ժամի» թղթակցի հարցին, թե, ի վերջո, ՀԱԿ քաղխորհրդում եղե՞լ է որոշում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, ասել է. «Այո՛, օգոստոս ամսին քաղխորհրդում եղել է այդպիսի որոշում, դա կոնսենսուսով է եղել, այլ կերպ նման որոշում չի էլ ընդունվում»: Նաև հավելել է. «Հայաստանում իշխանափոխության հարցն այնքան հասուն է, այնքան է դարձել […]
Թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ, ՀԱԿ անդամ, Գյումրու ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին սատարելու որոշում «Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի կայացրել:
Կանխատեսումները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի և կամ կպաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին կամ «չեզոք» դիրք կգրավի` գնալով իրականություն են դառնում: Դրա ամենավառ վկայությունը քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի կայացրած որոշումն էր, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի շտաբը կգլխավորի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Առաջին և երկրորդ տեղերը բռնում են, ճիշտ է կռահած, բայց մեր մեթոդիկան ուրիշ է, մեր տվյալները ճիշտ են:
Բա ինչպես է, որ քեզ համար ժամանակ եմ գտել ու պատասխանում եմ հարցերիդ։ Այդ ինչպե՞ս է ստացվում` քեզ համար հասանելի եմ, իսկ ֆեդերացիայի անդամների համար՝ ոչ։ Այդ ո՞վ է զանգում իմ հեռախոսին, որ չեմ պատասխանում։
Google-ը թվով 70 գրասենյակ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսությունների համար:
«Ճիշտն ասած, որ ասեմ չեմ վստահում Gallup-ին, էդ էլ ճիշտ չլինի, բայց, օրինակ, այս պահին ես մտովի պատկերացնում եմ իմ ճանաչած մարդկանց, որոնց թիվը շատ մեծ է քվեարկություն կատարելիս, ապա կարող եմ ասել, որ հետազոտությունների արդյունքներին այդքան էլ չեմ հավատում»:
Հայաստանի 1067 բնակիչների 42 տոկոսը կարծում է, որ մեկ տարի անց ինքն ու իր ընտանիքը կապրեն նույն կերպ:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, այսօր, քիչ առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստում քննարկվել են ներկուսակցական և կազմակերպչական հարցեր:
«Դավիթ Շահնազարյանը չի մոռացել երևի իր նախկին պաշտոնը, որը ենթադրում էր դավադրությունների տեսության պրոֆեսիոնալիզմի ցուցաբերում»:
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ պատգամավորները մոտեցան Բյուզանդի հասցեի կիսակառույց շենքի բնակիչներին, ովքեր ՀՀԿ շենքի դիմաց ԳՄ նիստին ժամանակ բողոքում էին ու պահանջում փոխհատուցել իրենց կրած վնասը: