Բաժիններ՝

Պորոշենկոն Միլանում հանդիպել է Մերկելի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ երեկոյան Միլանում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են մինսկյան պայմանավորվածությունների կատարման ու ամբողջական հրադադարի պահպանման կարևորությունը:

Հանդիպումից հետո Պորոշենկոն հայտարարել է, որ գերմանական կողմը վերստին հաստատել է Ուկրաինայի հետ իր համերաշխությունն ու միասնությունը: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջերում: Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից հետո Պորոշենկոն երկկողմ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս