Թուրքական բանակն ի զորու է միայնակ չեզոքացնել Սիրիայից «Իսլամական պետության» հնարավոր ներխուժումը. Պենտագոն
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ի վիճակի է առանց ՆԱՏՕ-ի օգնության չեզոքացնել Սիրիայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ներխուժման հնարավոր փորձը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ուոլթեր Պայատը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի բանակն ու անվտանգության ուժերը գտնվում են այնպիսի վիճակում, որ եթե «Իսլամական պետության» սովորական ուժերը ներխուժեն Սիրիայից, ապա կարող են պարտության մատնել նրանց:
Պայատն ընդգծել է, որ նման կարծիքի է նաև Անկարան. «Թուրքերը մեզ չեն խնդրել ակտիվորեն աջակցել Սիրիայի հետ իրենց սահմանի վերահսկողությանը»: