Բաժիններ՝

Պուտինն ու Պորոշենկոն Միլանում քննարկել են մինսկյան պայմանավորվածությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միլանում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը, ինչն իրականացվել է «Ասիա-Եվրոպա» (ACEM) ֆորումի շրջանակներում: Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ:

Բանակցություններին մասնակցել են նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարներ Ժոզե Մանուել Բառոզուն ու Հերման վան Ռոմպեյը:

Հանդիպման ժամանակ մանրակրկիտ քննարկվել են Ուկրաինայի արևելքում մինսկյան պայմանավորվածությունների պահպանումը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Պուտինը դրական է գնահատել Պորոշենկոյի մասնակցությամբ հանդիպումը:

1413528683-5681

1028736487

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031