
Վրաստանն ու ՆԱՏՕ-ի երկրներն անցկացնելու են համատեղ զորավարժություններ. Ալասանիա

Վրացական Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ի երկրներն անցկացնելու են համատեղ զորավարժություններ.
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները զորավարժություններ են անցկացնելու վրացիների հետ, դա հանդիսանալու է ևս մեկ զսպիչ գործոն՝ կապված Ռուսաստանի գործողությունների հետ»: Ալասանիան, սակայն, չի հայտնել, թե երբ են անցկացվելու այդ զորավարժությունները:
Ալասանիան նաև մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի արած այն հայտարարությունը, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի շահերին ծառայող ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը սպառնալիք կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջամի կայունությանը.
«Հավանաբար ես կլինեի ամենաանհաջող նախարարը, եթե Ռուսաստանն այսօր գոհ մնար Վրաստանի պաշտպանունակության մեծացման կապակցությամբ: Բնական է, որ նրանք (Ռուսաստանի իշխանությունները) մեր հակառակորդներն են, և նրանց շահերից չի բխում, որ Վրաստանը մերձենա ՆԱՏՕ-ի և ընդհանարապես եվրաատլանտյան տիրույթի հետ»: