Թուրքիան ու «Իսլամական պետությունը» ունեն ընդհանուր թշնամիներ. The Daily Telegraph

Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու «Իսլամական պետությունը» ունեն ընդհանուր թշնամիներ, ինչի համար էլ Թուրքիայի նախագահը մատը մատին չտա՝ կապված Քոբանիի դեպքերի հետ, որը ներկայումս պաշարված է «Իսլամական պետության» զինյալների կողմից:

Թերթն ընդգծում է, որ ցայժմ անորոշ է մնում «Իսլամական պետության» հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը. «Քոբանիի հանդեպ Էրդողանի քաղաքականությունը հշեցնում է 1944 թվականի դեպքերը, երբ խորհրդային զորքերին թույլ չտվեցին հետապնդել լեհ ապստամբների ոչնչացմամբ զբաղվող նացիստներին:

Այսինքն, եթե «Իսլամական պետությունը» գրավի Քոբանին, ապա դա ընդհանրապես չի անհանգստացնի Թուրքիային: Իրականությունը սա է. Էրդողանն առերեսվում է երեք տարբեր թշնամու հետ: Խոսքն իր երկրի ու Սիրիայի քուրդ ապստամբների, «Իսլամական պետության» ու Դամասկոսում Ասադի վարչակարգի մասին է:

Ներկա դրությամբ, Էրդողանի աչքում ավելի վատ կերպար ունեն քուրդ պարտիզաններն ու Ասադը՝ համեմատած «Իսլամական պետության» հետ: Թուրքիան ու «Իսլամական պետությունը» ունեն ընդհանուր թշնամիներ, որով էլ պայմանավորված է Քոբանիի դեպքերին նրա չմիջամտելը»:

Տեսանյութեր

Լրահոս