Ուկրաինան գնում է նոր տիպի առևտրի. Պուշկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Լեհաստանից անվճար ածուխ ստանալու Ուկրաինայի ձգտումը որակել է որպես նոր տիպի առևտուր:
Պուշկովը Twitter-ի իր էջում գրել է. «Նոր տիպի առևտուր. Ուկրաինան ցանկանում է ոչ միայն առանց կանխավճարի, այսինքն անվճար ստանալ ռուսական գազ, այլև ցանկանում է անվճար ստանալ լեհական ածուխ»: