«Ես պաշտոնապես դեռ չեմ առաջադրվել: Երբ օֆիցիալ կառաջադրվեմ, իրադրությունը կթելադրի ժամանակի կամքը: Ասեկոսեները կամ թռուցիկ այլ հայտարարությունները ցածր հարթակի արտահայություններ են: »
Նոյեմբերի 5-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչի կողմից ձերբակալվել է Գավառ քաղաքի Ազատության 29 հասցեի բնակիչ 31-ամյա Գևորգ Մելքոնյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն այսօրվանից պաշտոնապես հրաժարվում է դրամաշնորհներից և դրանք ուղղորդում է հասարակական կազմակերպություններին:
«Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով` քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, և այդ պարտավորությունները չհարգվեցին, խախտվեցին, և իմ հրապարակային հայտարարությանը խթանը հանդիսացավ այն, որ իրենք ասացին, որ այդպես չէ: Եվ ես ասում եմ, որ այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը, շատ լավ պատգամավոր է, ուղղակի նա պետք է դիվանագիտությունը ճշմարտությամբ զինի»:
Հայաստանում, ինչպես հայտնի է, հրապարակային հայտարարությունների մակարդակում «սրտացավ» են բոլոր քաղաքացիները, հատկապես քաղաքականությամբ զբաղվողները: «Սրտացավ» են ինչպես՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ի միլիոնատերերը, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցության անդամ միլիոնատերերը: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկում է` երկու բևեռներից ով ավելի շուտ և ավելի շատ «հանգանակություն» տրամադրեց, այդ ուղղությամբ էլ կփչի «սարերի քամին»:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն էր կանգնած մարտի 1-ի կազմակերպման հետևում, պարոն Մանուկյանը չի հստակեցրել.«Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերը: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ստանալով ստացիոնար բուժում:
««Ժառանգության» վարչությունը և անձամբ ես երբեք «Ազատ դեմոկրատների» կամ կոնկրետ անձանց հարցը չենք քննարկել»:
«Ես իր քարտուղարի հետ եմ խոսել, ուղարկել եմ մեր՝ կենդանիների պաշտպանության մասին պատմող ֆիլմը, որպեսզի կարծիք հայտներ մեր աշխատանքի մասին…»:
«Ես հիմա պատրաստվում եմ իմ կյանքի երևի ամենակարևոր պայքարին, մենամարտ լինի, թե համապետական նշանակության հանգրվան` դուք կտաք բնորոշումները»:
Մոսկվան սկզբունքորեն համաձայն է ձևաչափի այս բաղադրությանը, սակայն, ըստ ռուս դիվանագետ ներկայացուցչի, գոյություն ունեն ձևաչափի տարբեր տարազներ` Թուրքիա- Իրան-եգիպտոս և Թուրքիա-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա:
Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է «Աշոտ Եղիազարյանի» գործով Մաքսիմ Կլոչինի փաստաբան Վալենտինա Սիզովայի հսկողական բողոքը և ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ենթադրյալ մեղսակցին է վերադարձրել արգելանքի տակ գտնվող բնակարանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ասուլիսում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի հրապժարականին հասնելու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, բացի ՕԵԿ-ից:
Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով:
«Ես ՀԱԿ-ին կբնորոշեմ որպես անուժ, իսկ անուժի դեպքում երկրորդական է, թե ում հետ կհամագործակցի, ես կարծում եմ` այն սպառված կառույց է»,- նշել է ազգագրագետը:
«Եթե որոշումն ընդունվել է ինչ-որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից, ապա այդպես էլ պետք է ներկայացվի, քանի որ այն որևէ առնչություն չունի ՀԱԿ քաղխորհրդի, այդ թվում, մեզ հետ»:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու դեպքերի առթիվ:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ ես պետք է վախենամ քաղաքական պահից, որ սա նախընտրական շրջան է, ուրեմն ես ճշմարտությունը սուտի դիմաց պիտի չբացահայտեմ` դա սխալ է»,- ասաց նա:
Հիվանդությունը բուժելուց հետո, երբ օրգանիզմի կենսագործունեությունը վերականգնվում է մասնակի, մարդիկ կարող են դիմել և հաշմանդամության խումբ ստանալ:
Այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:
Օպերկուլա` ցեց հիվանդության դեմ պայքարի միջոցներ կան:
Ա. Ալեքսանյանը համոզված է, որ «մեր այբուբենը ոչ միայն մեր ազգի, այլև համամարդկային և համաշխարհային գանձ է:
«Վերջերս տպագրվում են պատմական գրքեր, որոնց մեջ բազմաթիվ անճշտություններ կան և խայտառակում են հայ ժողովրդին, հայոց պատմությունը: Դրանք մեծ տպաքանակով տարածվում են աշխարհով մեկ, ինչն անթույլատրելի է: Մարդ չգիտի` ինչպե՞ս պայքարել այս անգետների դեմ»,
Գործող նախագահի շտաբի պետը Հայաստանում, ինչպես հայտնի է, շատ որոշակի նշանակություն ունի, և Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում դա կարող է Հովիկ Աբրահամյանի համար ապահովել բաղձալի վարչապետի պաշտոնը, որը, ինչպես հայտնի է, բաղձալի է ոչ միայն ԱԺ գործող նախագահի, այլ նաև ԲՀԿ-ի համար: Բացառված չէ, որ Ս. Սարգսյանը համաձայնել է ընտրություններից հետո այդ պաշտոնը հատկացնել ԲՀԿ-ին` պայմանով, որ այն կզբաղեցնի Հովիկ Աբրահամյանը, ով իրականում շատ ավելի ԲՀԿ-ական է, քան գործող ԲՀԿ-ականներից շատերը:
Ավստրալացի գիտնականները սկսել են կամավորներ հավաքել «կանացի վիագրայի» կլինիկական հետազոտություններին մասնակցելու համար:
Նոյեմբերի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11.00-ի սահմաններում Մամիկոնյանց 36/1 շենքի բնակիչ, 44-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով բնակվում էր նույն շենքի 3-րդ հարկում, ինքնասպանության նպատակով նույն շենքի 6-րդ հարկից ցած է նետվել և տեղում մահացել:
2013-ի բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։
Քննարկված հարցերի թվում առաջարկ է ներկայացվել նաև «ՀՀ հանրային խորհրդի մասին» օրենք ունենալու վերաբերյալ: ՀՀ նախագահի կարգադրությամբ, օրենքի նախագիծը մշակելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն ՀՀ ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ ևս:
Օրեր առաջ ԿԱՄԻ ակումբում նշվում էր HALLOWEEN-ը, որը կազմակերպել էր KAMOBLOG-ը: