Բաժիններ՝

Թուրքիայում վերացվելու է զինծառայությունից վճարովի ազատման համակարգը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում չեղյալ է հայտարարվելու վճարելու միջոցով զինծառայությունից ազատվելու համակարգը:

Դավութօղլուն մանրամասնել է, որ ավելի վաղ պլանավորվել էր շարունակել զինծառայությունից վճարովի ազատման պրակտիկան. «Զինծառայությունից վճարովի ազատման համակարգն արդար չէ: Երկրի կառավարությունն իր քաղաքացիներին չի տարանջատում ըստ նրանց եկամուտների»:

Թուրքիայում զինծառայությունից վճարովի ազատվելու համակարգը ներդրվել է 2011 թվականին: Զինծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ էր վճարել 30.000 թուրքական լիրա (1 դոլարը հավասար է 2.2 լիրայի): Դավութօղլուն դա պայմանավորել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս