
Օբամայի հոգեկան առողջության հետ ինչ-որ բան այն չէ. Դոնալդ Թրամփ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հոգեկան առողջության մասին: Գործարարը Twitter-ի իր էջում քննադատել է Օբամայի որոշումը՝ կապված աֆրիկյան երկրներից, ուր մարդիկ զանգվածաբար վարակվում են Էբոլա վիրուսով, դեպի ԱՄՆ-ը չվերթները չսահմանափակելու հետ:
Թրամփն Օբամային անվանել է խելագար. «Ինձ սկսում է թվալ, թե նախագահ Օբամայի հոգեկան առողջության հետ ինչ-որ բան այն չէ: Ինչո՞ւ նա չի դադարեցնում թռիչքները: Խելագար»:
Ավելի ուշ լրագրողները Թրամփին խնդրել են մեկնաբանել իր այդ գրառումը, և նա վեստին հայտարարել է, որ Օբամայի հետ որոշակի առումով ինչ-որ բան այն չէ. «Ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչ, սակայն մի բան այն չէ: Բազմաթիվ վատ որոշումներ: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը լինել այդչափ անիրազեկ»:
Հոկտեմբերի 16-ին Օբաման Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի շուրջ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Արևմտյան Աֆրիկայի երկներ այցերի վրա արգելք դնելը չի հանդիսանում հիվանդության դեմ պայքարի լավագույն եղանակ, և որ ԱՄՆ-ի օդանավակայաններում վարակված անձանց հայտնաբերելու միջոցառումները բավարար են: