Պուտինն ու Պորոշենկոն կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Միլանում
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Միլանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երբ նրան հարցրել են, թե արդյոք հնարավո՞ր է, որ Միլանում ընթացող «Ասիա-Եվրոպա» (ACEM) գագաթաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ անցկացվեն Պուտինի ու Պորոշենկոյի միջև, Պեսկովը պատասխանել է, որ հնարավոր է:
Սրանից առաջ Պուտինն ու Պորոշենկոն արդեն իսկ հանդիպել են Միլանում, որին սակայն մասնակցել են նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարներ Ժոզե Մանուել Բառոզուն ու Հերման վան Ռոմպեյը: