Բաժիններ՝

Ադրբեջանում զինծառայողները կարող են արտասահման մեկնել միայն պաշտոնական թույլտվությունից հետո

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողնները կարող են արտասահման մեկնել միայն Գործադիր իշխանության համապատասխան մարմինների պաշտոնական թույլտվությունից հետո:

Այս մասին նշված է «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում կատարված ուղղումներում, որոնք այսօր ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը: Ուղղումներն առնչվում են նաև միջազգային զորավարժություններին, հակաահաբեկչական միջոցառումներին ու գործողություններին մասնակցող զինծառայողներին:

Նրանք Ադրբեջանի սահմանները կարող են լքել միայն Գործադիր իշխանության համապատասխան մարմինների պաշտոնական թույլտվությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս