ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար ձեռնարկել ենք հնարավոր բոլոր քայլերը. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները ձեռնարկել են հնարավոր բոլոր քայլերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ իրենք հասել են Ռուսաստանի հետ առևտրային-տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, սակայն քաղաքական լուրջ փոփոխություններ չեն գրանցնվել:
Գարիբաշվիլու խոսքերով՝ երկու տարի առաջ Բիձինա Իվանիշվիլու սկսած պրագմատիկ գործողության արդյունքում սկսվեց Ռուսաստանի հետ առևտրային-տնտեսական հարաբերությունների կարգավորումը և վրացական արտահանման ծավալն աճեց 547 տոոկսով.
«Մենք առավելագույն կերպ փորձեցինք ցույց տալ, որ հանդիսանում ենք պրագմատիկ, կայուն ու կառուցողական ղեկավարություն: Սակայն չնայած դրան՝ մեր ջանքերը հատուկ ազդեցություն չունեցան քաղաքական իրավիճակի վրա»: