Amnesty İnternational-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել Խադիջա Իսմայլովայի նկատմամբ ճնշումները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել հանրահայտ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի նկատմամբ ճնշումներն ու նրան հետապնդելը:

AI-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է չեղյալ հայատարարեն երկրից դուրս գալու հարցում Իսմայլովայի վրա դրած արգելքը և պայմաններ ստեղծեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրա նորմալ աշխատանքի համար:

AI-ն ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունի քաղաքական դրդապատճառներով, անհիմն մեղադրանքներով Խադիջա Իսմայլովային կալանավորելու վտանգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031