Բաժիններ՝

Սաակաշվիլու չմտածված քաղաքականության շնորհիվ ՌԴ-ը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պատասխանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու քննադատությանը՝ հայտարարելով, որ որևէ դիտողություն չի ընդունի մի մարդուց, ով մեղադրվում է բազմաթիվ հանցանքներում:

Սրանից առաջ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում Գարիբաշվիլուն անվանել էր Վրաստանի կառավարության ձևական ղեկավար: Սաակաշվիլու քննադատության պատճառ էր դարձել Գարիբաշվիլու այն հայտարարությունը, որ Աբխազիան պայքարում է իր ինքնորոշման համար:

Սաակաշվիլին կարծում է, որ այդ հայտարարությունը ծանր հարված կհասցնի երկրի ամբողջականությանն ու վիրավորում է Վրաստանի համար զոհված հերոսներին: Գարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ցանկանում է հիշեցնել բոլորին, որ իրենք երբեք որևէ մեղադրանք չեն ընդունի այն մարդուց, ով մեղադրվում է բազմաթիվ հանցանքներում, որի կառավարման ժամանակ պարբերաբար կտտանքների են ենթարկել մարդկանց ու խաթարվել է Վրաստանի ամբողջականությանը.

«Հենց այդ չմտածված քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան: Նրա չմտածված քաղաքականության հետևանքը հանդիսացավ այն, որ ներկայումս մեր երկրի տարածքի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից: Եվ այդ մարդն այսօր հայտնվում է ու մեզ խելք է սովորեցնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս