Բաժիններ՝

ԱՄՆ-ը միտումնավոր նվազեցնում է նավթի գները. Մադուրո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը նվազեցնում է նավթի գները, որպեսզի վնաս պատճառի Ռուսաստանին ու Վենեսուելային:

Մադուրոն վստահություն է հայտնել, որ շուտով կվերականգնվի նավթի գինը՝ հիշեցնելով, որ Վենեսուելան պահանջել է տվյալ թեմայով գումարել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) արտահերթ նիստ.

«Ի՞նչ նպատակով են ԱՄՆ-ն ու նրա մի շարք դաշնակիցներ ցանկանում նվազեցնել նավթի գները: Ռուսաստանին, իսկ դրա հետ մեկտեղ Վենեսուելային վնաս պատճառելու համար, որոնք հանդիսանում են նավթի խոշորագույն արտադրողներ: Վենեսուելայի կառավարությունը պլաններ է մշակել, որոնք թույլ կտան հաղթահարել յուրաքանչյուր իրավիճակ»:

Անդրադառնալով նրան, որ ՄԱԿ ԳԱ-ի քվեարկության արդյունքներով Վենեսուելան ընտրվել է ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր (2015-2016 թվականներ) անդամ՝ Մադուրոն հայտարարել է, որ դա Ուգո Չավեսի հաղթանակն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս