Բաժիններ՝

Յանուկովիչին ոչնչացրեց նրա իսկ ստեղծած ուժը. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր համակիրների հետ միասին ֆինանսավորել է «Աջ սեկտոր» արմատական կազմակերպությանը:

Լուկաշենկոյի խոսքերով՝ Յանուկովիչը դա արել է, քանի որ «Աջ սեկտորը», իբրև թե, դեմ է եղել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը վկայում է ամեն տիպի կողմնորոշիչների կորստյան մասին. «Յանուկովիչն ինքն է իր համար ստեղծել այդ ուժը, որը և հետո ոչնչացրեց նրան: Ես նրան զգուշացրել էի դա անելու անկարելիության, դրա հետևանքների մասին»:

Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի միակ մեղավորը Վիկտոր Յանուկովիչն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031