Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա են քաղաքական տարաձայնություններ, ինչի համար էլ անհնար է նրանց համագործակցությունը գազային ոլորտում:
Վաղը լռության օր է… Որքանով կհետևեն թեկնածուներն օրենքի այս ձևական, խորհրդանշական պահանջին, էական չէ: Քանի որ այսօրվա լռությունն ավելի շատ խորհրդանշում է «լռության 5 տարիները», որոնք Հայաստանն ապրելու է փետրվարի 19-ից հետո: Քաղաքացիներով կամ առանց նրանց:
Վերջին շրջանում, երբ զայրացած եմ լինում և միացնում եմ հեռուստատեսությունը՝ մեր հրաշալի յոթնյակի արտահայտած մտքերից տրամադրությունս բարձրանում է:
Քվեարկե՛ք: Եվ եթե վստահեք ինձ, ձեր վստահությունն է Հայաստանը տանելու առաջ: Հինգ տարի շարունակ: Դեպի փոփոխությունների հաղթական հանգրվան: Սկսածն ավարտելու ենք: Ամրացնելու ենք այն հոգևոր լարերը, որ մեզ կապում են ու դարձնում միասնական հայ ժողովուրդ, որին ընկճել չի հաջողվել երբեք: Ոչ մեկին:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 15-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոցում գտնվող գիշերօթիկ դպրոցի մոտակայքում երեխան բարձրացել է ծառը. անհրաժեշտ է օգնություն:
Տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձևաչափով, այլ ավելի «քաղաքակիրթ» դրսևորմամբ:
«Ընտրությունները դեռ չսկսված կարելի է համարել ավարտված, քանզի իշխանությունը ուղղակիորեն նկարում է դրանց արդյունքները»,-գրել է Ա. Կարապետյանը:
Անահիտ Բախշյանը հայտարարում է, որ անգլերենի շտեմարանների հեղինակները գրագողությամբ են զբաղվել
Փետրվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,310,043 ԱՄՆ դոլար 406.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,065,784 ԱՄՆ դոլար 407.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Լոնդոնի մետաղների բորսայում ցինկի գինը փետրվարի 15-ի առավոտյան աճել է 0.9%-ով, իսկ հետո փոքր-ինչ նվազել՝ հասնելով 2193 դոլլարի (1 տոննայի համար)։ Ինչպես գրում է Bloomberg, ներդրողները սկսել են ցինկ գնել Չելյաբինսկում երկնաքարի ընկնելու պատճառով։
«Արտ Բրիջ» գրախանութը ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ հայտարարում է Ղազարոս Աղայանի «Տորք Անեղ» հին զրույցի նկարազարդման մրցույթ:
Այդ հանդիպումը կոնֆիդենցիալ է այնքանով, որ դրա վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, և հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:
Նա Բելգիայի Անտվերպեն նահանգում բնակվող հոլանդացի ձեռնարկատեր Յան Ֆ.-ն է, ով տավարի միսը փոխարինել է ձիու մսով:
ՊՆ-ը 40-ամյա վաղեմության այդ միջադեպի համար 50.000 ֆունտ սթեռլինգ (77.500 դոլար) փոխհատուցում է առաջարկել 13 զոհվածի և 13 վիրավորի հարազատներին:
Տվյալ օկրուգներում միջանկյալ մեծամասնական ընտրությունների անցկացումը պայմանավորված է հոկտեմբերի 1-ի խոհրդարանական ընտրություններում դրանցից ընտրված պատգամավորների տեղափոխության հետ:
Եթե դուրս նայենք, կտեսնենք բազմաթիվ մուգ ապակիներով մեքենաներ` զոմբիացված խավարասերների մեքենաներ են: Իմ խնդրանքն է անձամբ ՀՀ Ոստիկանության պետ պրն Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վերացնի այդ երևույթը: Մարդիկ, մթության մեջ թաքնվելով, մտածում են, որ ինչ կուզեն` կանեն, և ոչ ոք չի տեսնի:
Ըստ այդ ուղղումների՝ նախագահի լիազորությունները կրճատվում են էականորեն, մեծացվում են վարչապետի լիազորությունները:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 15-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.17%-ով կամ 0.67 դրամով։
Թուրքական կողմի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ալասանիան, ով բանակցությունների ավարտից քիչ առաջ ժամանակավորապես լքել է սրահը:
Ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ՝ հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց նա Խուան Պաբլո Գեչիջյանից պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար։
Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան և Բաքուն դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին:
ԵՄ-ը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը պետք է բարելավի իրավիճակը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, անկախ դատարանների ու օրենքի գերակայության ոլորտներում:
«Ցավում եմ նաև, որ հրավիրյալներից մեկը հանրային սեփականություն է դարձրել իրեն ուղղված ԱՆՁՆԱԿԱՆ նամակը, ինչն արդեն բարոյագիտության նորմերի, մեղմ ասած, կասկածելի դրսևորում է»,- գրել է Աշոտյանը:
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան՝ Լաթաքիայի մոտ սիրիական զորքերի ու ապստամբների միջև ծավալված մարտերի ժամանակ:
ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվանից ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է շուրջ 30 000-ով:
Փետրվարի 18-ին մեծ ցանկությամբ, մեծ խանդավառությամբ, տոնական մեծ տրամադրությամբ այցելեք ընտրատեղամասեր և արժանապատվորեն, հպարտությամբ ընտրեք մեծ և հզոր Հայաստան կերտող գերագույն գլխավոր փորձառու հրամանատար, հայոց իմաստուն առաջնորդ և նախագահ:
Նա 32 տարեկան է և Քերրիի դստեր՝ Վանեսայի հետ ամուսանցել է 2009 թվականին:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմելու է 43.2 միլիոն տոննա, իսկ գազի արդյունահանումը՝ 28.8 միլիարդ խորանարդ մետր:
Դատախազությունը պնդում է, որ Մերաբիշվիլին պետբյուջեն չի տարբերակել կուսակցական դրամարկղից:
Նախարարությունը որևէ անգամ Անդրիաս Ղուկասյանից արյան և այլ անալիզներ չի վերցրել, ինչպես նաև որևէ բուժհաստատությունում դրանց հետազոտություն չի կազմակերպել և ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը։