Բաժիններ՝

Բարսելոնում 1.8 միլիոն մարդ պահանջել է անկախության հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 9-ին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացմանը: Այդ հանրաքվեն պետք է անցկացվի ինքնավարության ազգային օրը:

Բարսելոնի քաղաքապետարանի գնահատմամբ՝ ակցիային մասնակցել է 1.8 միլիոն մարդ, մինչդեռ Իսպանիայի իշխանությունների տվյալներով, ցուցարարների թիվը կազմել է 470.000-520.000 մարդ: Ակցիայի մասնակիցները կրել են դեղին ու կարմիր գույներով (Կատալոնիայի դրոշի գույներ) շապիկներ:

Նրանք պահանջել են ինքնավարության անկախության մասին հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 9-ին: Ցուցարարները, շարք կազմելով, ձևավորել են V տառի հսկա պատկերը, որով իսպաներենում սկսվում են «հաղթանակ», «կամք» և «քվեարկություն» բառերը: Կատալոնիայի այս ակցիան տեղի է ունեցել Շոտլանդիայի անկախության հանրաքվեից առաջ, որն անցկացվելու է սեպտեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս