Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Կանադան չեղյալ են հայտարարել Ալյասկայում ՌԴ-ի հետ համատեղ զորավարժությունները

Fairbanks Daily News-Miner թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Կանադան չեղյալ են հայտարարել Ալյասկայում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ կապված ուկրաինական հակամարտության հետ: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Չառլզ Մարշը:

«Զգոն արծիվ» (Vigilant Eagle) երկօրյա զորավարժությունները, որոնք Անկորիջում պետք է անցկացվեին օգոստոսին և որոնց պետք է մասնակցեին նաև Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները, չեղյալ են հայտարարվել Պենտագոնի ղեկավարության ու Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի որոշմամբ:

NORAD-ի ներկայացուցիչ Ռուտ Կաստրոն հայտարարել է, որ զորավարժությունների չեղյալ հայտարարման նախնական որոշումն ընդունվել է դեռ մարտին՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հետ: «Զգոն արծիվ» ամենամյա զորավարժություններն անցկացվում են 2006 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս