Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ Ադրբեջան կժամանի սեպտեմբերի 20-ին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ով երեկ ժամանել է Ադրբեջան, սեպտեմբերի 20-ին վերստին կայցելի Ադրբեջան: Երեկ նա Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի է ունենալու Հարավկովկասյան գազատարի ընդլայնման նախագծի մեկնարկի արարողությունը, և որ ինքը ներկա կգտնվի դրան.
«Այդ արարողակարգը հանդիսանում է վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցության ևս մեկ հաստատումը: Ներկայումս ինտենսիվ բանակցություններ են տարվում ադրբեջանական ու թուրքական կողմի հետ՝ կապված էներգոմիջանցքի գործարկման ու էլեկտրաէներգիայի արտահանման հետ: Դա մեր և տարածաշրջանի համար շատ կարևոր նախագիծ է»: