Նրանք այդ անսովոր կոչով հանրագիրը ներկայացրել են երկրի խորհրդարանին:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
Դրանց մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկջոկատայինները:
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերանայել ձերբակալված և կալանավորված ցուցարարների գործերը:
Եմենի իշխանությունները հունվարի վերջին Արաբական ծովում կալանել էին տարբեր երկրների դրոշներով երթևեկող մի նավ:
Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2 505 882։ Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ընտրողների թիվը 2 507 004 էր։
Հարձակումն իրականացրել է այսպես կոչված «Սիրիական էլեկտրոնային բանակը»:
Մի շարք հարցերում մեր հայացքները կարող են չհամընկնել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում էներգետիկ ոլորտում մեր համագործակցության վրա:
Լուկաշևիչը երեկվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կիսում է այդ հարցում համանախագահների մոտեցումը:
Չեղյալ է հայտարարվել 4000 թռիչք, այդ թվում նաև միջազգային թռիչքներ:
Բռնապետության ժամանկ գործադիր ու դատական իշխանության բոլոր գործառույթները գտնվում են մեկ անձի ձեռքում:
Այս մասին հայտնի է դարձել երեկ, երբ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումներում ելույթներ են ունեցել Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան և ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:
Դորները 11 էջանոց մանիֆեստ է ներկայացրել ոստիկանությանը, որում հայտնել է, որ ցանկանում է իր նախկին դեպարտամենտը մաքրել չարից՝ նշելով մահվան դատապարտվածների անունները:
Վրաց-թուրքական սահմանին կատարված լաբորատոր հետազոտությունից հետո պարզվել էր, որ կարտոֆիլը վարակված է սնկային վնասակար հիվանդությամբ:
Այս նախաձեռնության հեղինակն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է:
Ահաբեկչական կազմակերպություններին կամ ահաբեկիչներին ֆինանսավորող անձինք կարող են պատժվել 5-10 տարի ազատազրկմամբ:
Այստեղ յուրաքանչյուր 100.000 մարդուն բաժին է ընկնում 169 սպանություն:
Հարցվածների 52 տոկոսն էլ գտնում է, որ ԱՄՆ-ի տնտեսության համար վատթար ժամանակները դեռ առջևում են:
Կատարելապես ակնհայտ է, որ քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանն իրականում չեն դառնալու իրենց ճակատագրերի անկախ տերերը:
Ադրբեջանական արբանյակի քաշը կազմում է 3275 կիլոգրամ, իսկ ուղեծրում շահագործման ժամկետը՝ մինչև 15 տարի:
Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը:
«Վարչախումբն ու նրա պարագլուխը բռնել են ամեն ինչ յուրացնելու և ամեն ինչից ամեն գնով օգուտ կորզելու ուղին»,-ասում է ։
Անհայտ անձը բնակարանի դուռը բացելով՝ ապօրինի մուտք է գործել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գ.-ին պատկանող Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի 16 շենքի 45 բնակարան և գաղտնի հափշտակել 300.000 դրամ արժողությամբ «ԴԵԼ» նոթբուք համակարգիչ:
«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում կա երևույթների ընկալման խեղաթյուրում։ Ճիշտ քննադատությունը շատ հաճախ ընկալվում է թշնամաբար, անկեղծ վրդովմունքը` որպես սպառնալիք»,- ասում է Գ. Իսագուլյանը
Փետրվարի 7-ին, ժամը 17։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան 12 հասցեում պայթուցիկ սարք է տեղադրված:
Օրեր առաջ լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, թե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատի Ազնավուրն իսլամ է ընդունել:
Երգչուհի Սիրուշոյի աշխատանքային գործունեության մասին պատմող տեսանյութն արդեն համացանցում է՝ YouTube-ում է:
Մի շարք հանցագործներ գենետիկ նախահակում ունեն չարության հանդեպ: