Ահմեդովան այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետով (վստահության չարաշահման միջոցով խոշոր չափի այլոց ունեցվածքի յուրացում) և 307-րդ հոդվածի 2-րդ կետով (ծանր հանցագործության քողարկում):
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ իր դրական արձագանքին
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում է ընդգրկված մի որոշում, որով նախատեսվում է մշակույթի նախարարությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել տրամադրել 29.7 միլիոն դրամ։
«Հարգարժան դպրոցական դասագրքերի հեղինակներ և մեթոդիստներ, հնարավոր չէ՞ արդյոք 7 տարեկան` տառերը նոր սովորած երեխաներին չապշեցնել ձեր բառապաշարի ճոխությամբ»,- գրել է Լուլուն
Հանրապետության տարածքում փետրվարի 14- ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ից 18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ամերիկյան արժույթը նախորդ նստաշրջանի համեմատ թանկացել է 0.02%-ով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան ամրակցված է Ներքին Դվին գյուղի գյուղապետարանին, իսկ երկու ուղևորները գյուղապետարանի աշխատակիցներ են, որոնք նույն օրը ներկայացել են բաժին և տվել բացատրություն: Ոստիկանության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն:
35-ամյա երիտասարդը 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում:
Բրիտանացիներն Ավստրալիայում առաջին գաղութը հիմնել են 1788 թվականին, երբ մայրցամաքում բնակվում էր մինչև 1 միլիոն բնիկ:
Այժմ Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածությունը ներկայացվել է Սենատի լիովին հաստատմանը:
Փիլայը ՄԱԿ ԱԽ-ի անգործությունը որակել է որպես «աղետալի»:
Ասում է «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը
Հայաստանն իրավունք չունի օգտվել ԲԹԿ-ից, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ունեցած ելույթում առաջարկել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել ավելի քան 20 տոկոսով, ինչպես նաև 50 միլիարդ դոլար ներդնել ճանապարհների ու կամուրջների կառուցման մեջ:
Ֆիլմն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտի մասին է, որն ավարտվեց Օսմանյան կայսրության զորքերի պարտությամբ:
Մենք քանիցս հայտարարել ենք, որ այդպիսի զենքի ստեղծումը տեղ չունի Իրանի միջուկային դոկտրինայում:
Ներկայումս ռուսական զենքն արտահանվում է աշխարհի 88 երկիր, որոնցից 57-ը հանդիսանում են ռուսական զենքի կանոնավոր գնորդներ:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը կնպաստի ԵՄ-ի անդամ երկրներում տնտեսական ճգնաժամի արագ կարգավորմանը:
Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության տնօրեն Ահմադ Գալեբանին:
Վրաստանն ու ԵՄ-ը երեկ համապատասխան համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ԵՄ-ը հավելյալ 20 միլիոն եվրո է հատկացնելու Վրաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը:
Մենք արդեն իսկ հայրենիք ենք վերադարձրել մոտ 33.000 քաջ զինծառայողի:
Նշվում է, որ միջադեպը գրանցվել է 2007 թվականի ապրիլին, Թուրքիայի նահանգային քաղաքներից մեկում:
Այս մասին հայտարարել է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը:
Վերջին խոշոր նավը ռուս, իսկ ավելի ճշգրիտ՝ խորհրդային նավաշինարարները կառուցել են 1989 թվականին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հինգերորդ անգամ ամենամյա ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում:
Դորներին կասկածում էին երեք մարդու սպանության մեջ, այդ պատճառով էլ նրա վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու համար ոստիկանությունը խոստացել էր 1 միլիոն դոլար:
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր այս տարվա հունվարի կեսերին, Թեհրանում:
Ռուսաստանն էլ իր հերթին Թեհրանին է հանձնել C-300 զենիթա-հրթիռային համալիրների մասին բոլոր տվյալները:
Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը և դրան հետևած բացահայտումը չափազանց նման է 2004թ. տեղի ունեցած մի մահափորձի պատվիրման պատմությանը։