
Վաղն Ադրբեջանում կմեկնարկեն թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժությունները

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-20-ին կանցկացվեն խոշորամասշտաբ օպերատիվ-տեխնիկական զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր զորատեսակները, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զորամասերը:
Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի հիման վրա: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում:
Զորավարժություններին մասնակցելու է 30.000 զինծառայող, ավելի քան 250 զրահամեքենա, 150 հրթիռային ու հրետանային սարք, 20 մարտական ինքնաթիռ ու 15 ուղղաթիռ: