
Արտակարգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 40-ից ավելի ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել. shamshyan.com

Հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար:
Չորս տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվել են, կամ գլխիվայր են շրջվել, կամ էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում:
Ըստ կայքի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ այս վթարներին ականատես է եղել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով «Ջիպ»-ով Երևանից գալիս էր Արմավիր՝ աշխատանքի։
Մանրամասներն` այստեղ