Բաժիններ՝

«Ճշմարտությունն այն է, որ ֆուտբոլիստներն ավելի լավ են հասկանում Զիդանին, քան Բենիտեսին». Ռոնալդու

«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մադրիդյան ակումբում մարզչական փոփոխության և Զինեդին Զիդանի նշանակման մասին:

Ռոնալդուն նշել է, որ Զիդանը թիմին իմպուլս է հաղորդել: Բացի այդ, Ռոնալդուն ակնարկել է, որ Զիդանի հետ թե անձնական, թե մարզչական առումով ավելի հեշտ են հասկանում միմյանց:

«Բենիտեսի ժամանակ ես իմ աշխատանքին լուրջ էի վերաբերվում, անում էի ամեն բան, որ լավ լիներ թիմի համար: Եվ կապ չուներ, թե ով է մարզիչը: Ես երբեք Ռաֆայելի մասին վատը չեմ մտածել, նա միշտ փորձել է ի օգուտ «Ռեալի» գործել: Բենիտեսը ֆուտբոլն այնպես չի տեսնում, ինչպես Զիդանը:

Ճշմարտությունն այն է, որ ֆուտբոլիստներն ավելի լավ են հասկանում Զիդանին, քան Բենիտեսին: Չհարցնեք՝ ինչու, բայց այդպես է:

Կարդացեք նաև

Զիդանի մարզումները հիշեցնում են Անչելոտիին: Նա շատ հանգիստ մարդ է: Մարզումների ժամանակ նա շատ լուրջ է, ինչը չես ասի մարզումներից հետոյի մասին: Ես շատ ուրախ եմ և հույսերով լի»,- նշել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս