
«Բոլորն էլ գիտեն, որ իմ մասին խոսելով՝ կարող են մամուլի առաջին էջերում հայտնվել». Ռոնալդուն՝ Ալվեսի մասին

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Դանի Ալվեշի խոսքերը, որոնք ուղղված էին պորտուգալացու՝ «Ոսկե գնդակ» 2015-ի լավագույն եռյակում հայտնվելու և 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու հետ:
«Նման բաների մասին չեմ խոսում հարցազրույցների ժամանակ: Ես չեմ ուզում անվճար գովազդել ինչ-որ մեկին: Եթե ցանկանամ ինչ-որ մեկի հասցեին վատ բան ասել, դա կասեմ հենց իրեն, այլ ոչ՝ մամուլի օգնությամբ:
Բոլորն էլ գիտեն, որ իմ մասին խոսելով՝ կարող են մամուլի առաջին էջերում հայտնվել»,- նշել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան