Բաժիններ՝

Աշոտ Ահարոնյանը` Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին ոմանք, իրենց կարծիքով՝ խորիմաստ, ակնարկներ են անում, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին:

Միանգամից ասեմ՝ այս կարգի ակնարկներում ո՛չ խորիմաստություն կա, ո՛չ էլ իմաստ ընդհանրապես. պարզունակ անգիտություն է:

Փաստեմ, որ միայն 2015 թվականին ոստիկանության պետին ուղղված 150-ից ավելի գրություն է ստացվել Մարդու իրավունքների պաշտպանից, ինչը միանգամայն բնական է օրենքի և օրինականության ապահովման դաշտում գործող պաշտոնյաների ու հաստատությունների համար: Անբնականը շարունակ ջուր պղտորելու՝ ոմանց անհագուրդ մղումն ու սեփական անգիտությունը որպես հույժ իրազեկվածություն ներկայացնելու ծիծաղելի ջանքերն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031