Բաժիններ՝

Մահանալուց առաջ 26-ամյա Արաքսյան անձեռոցիկի վրա գրել էր` որդուս անունը Ռուբեն կդնեք. news.am

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 31-ին կեսարյան հատումով լույս աշխարհ եկած փոքրիկի մայրը՝ 26-ամյա Արաքսյա Դանիելյանը, մահանալուց առաջ ամուսնուն խնդրել է որդուն իր հոր անունով`Ռուբեն կոչել:

«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝ մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»,- NEWS.am-ին պատմել է  մահացած ծննդկանի տեգրը՝ Արման Քոչարյանը:

Արմանը պատմել է, որ Արաքսյան կեսարյան հատումից հետո չէր խոսում, սկզբում հեռախոսի, հետո թղթի վրա էր գրում՝ ինչ ցանկանում էր ասել:

«Վերջին օրերին ինչ ասել է, թղթի վրա է գրել: Մատերը որ դողում էր, հեռախոսի վրա դժվարությամբ էր գրում, թղթի վրա էր գրում»,- պատմել է Արմանը:

Արաքսյան ամենից շատ իր դստեր՝ Սուսաննայի մասին է հարցրել: 4-ամյա աղջնակը, որը մոր մահից առաջ նրան նամակով խնդրել էր «ապերիկի հետ շուտ տուն գալ», մինչեւ հիմա իր նամակի պատասխանին է սպասում, հորն ամեն օր հարցնում է՝ «քանի անգամ պետք է քնի ու արթնանա, որ մաման վերադառնա»:

«Մամա ջան, քեզ լավ կպահես, ախպորս լավ կպահես, քեզ ճաշ եմ բերելու, որ լավանաս: Քո համար սոկ եմ պահել, որ գաս, խմես ու շուտ լավանաս: Մեր հավաքած փողը տվել եմ պապային, որ բերի տա քեզ, ապերիկին առնեք ու գաք տուն»,- հարազատների օգնությամբ մորը ուղղված նամակում գրել է փոքրիկ Սուսաննան։

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս