Սրտի նոպայի առաջացման գլխավոր պատճառները
Քրոնիկ հոգնածության ի հայտ գալու պատճառն անհրաժեշտ է փնտրել երկու ուղղությամբ՝ մարդու առողջության բժշկական տեսանկյունից և նրա հոգեկան վիճակից, որը կախված է օրվա ռեժիմից, աշխատունակությունից և աշխատանքի հանդեպ վերաբերմունքից, ստացված կամ չստացված անձնական կյանքից:
Այս խնդրի ոչ պակաս կարևոր պատճառ կարող է դառնալ նաև շրջակա միջավայրը: Մթնոլորտի աղտոտվածությունը չի խթանում կենսական ուժի բարձրացմանը:
Քրոնիկ հոգնածության պատճառներ
1. Ոչ ճիշտ սնունդը կարող է հանգեցնել օրգանիզմում վիտամինների, մակրո և միկրոէլեմենտների պակասի, իսկ սա, իր հերթին՝ կարող է դառնալ հորմոնային խախտումների պատճառ:
Քրոնիկ հոգնածության մեկ այլ պատճառ կարող է դառնալ եղանակից կախվածություն ունենալը, ժամանակին բժիշկները սրան այնքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է:
2. Օրվա ռեժիմի խախտումը, անքնությունը, աշխատանքը կամ հաջողության հասնելու մրցավազքը, այս ամենը նույնպես կարող են քրոնիկ հոգնածության հանգեցնել, քանի որ մարդը չի հասցնում օրվա ընթացքում լրացնել ուժերը, ու օրգանիզմը քիչ-քիչ սկսում է ոչնչանալ:
3. Հատկապես մարդու ներքին տոնուսի վրա ազդում է ինքնազգացողությունը: Եթե մարդն իրեն երջանիկ է զգում, իր աշխատանքից գոհ է և չի դժգոհւմ շրջակա միջավայրից, սիրում է և սիրված է շրջապատի կողմից, ապա նա միշտ ակտիվ է, արթմնի և կարող է նույնիսկ սարեր շուռ տալ:
Սթրեսները, ընկճվածությունը, տարատեսակ հոգեկան մտածմունքները մարդուց ուժ են վերցնում, զրկում են կենսական տոնուսից և նրան հոգնածություն են հաղորդում՝ թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական:
Այս պատճառները հոգնածության առաջացման հիմնական գործոններն են, որոնք խթանում են սրտանոթային համակարգի հիվանդությունները: Ձեր կյանքը կազմակերպեք այնպես, որ սթրեսներից և ընկճվածությունից զերծ մնաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը