
«Կորուստ կարելի էր համարել, եթե Մովսիսյանը համարվեր թիմի հիմնական կազմի խաղացող».Մոստովոյ

Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է մոսկովյան թիմից հեռացած Յուրա Մովսիսյանի մասին:
Մոստովոյը նշել է, որ չի կարծում, որ Մովսիսյանի հեռանալը կարելի է կորուստ համարել:
«Վերջին կես տարում նա քիչ էր խաղում և գրեթե արդյունք ցույց չէր տալիս: Դրա համար էլ թիմը ձեռք բերեց Զե Լուիշին: Ես նույնիսկ մոռացել էի, որ Յուրան «Սպարտակի» ֆուտբոլիստ է: Կորուստ կարելի էր համարել, եթե Մովսիսյանը համարվեր թիմի հիմնական կազմի խաղացող»,- նշել է Մոստովոյը:
Սիրարփի Աղաբաբյան