Մի անգամ երեխաս մոտեցավ և ասաց՝ պապ սոված եմ, ուզում եմ բացի գրեչկայից մի լավ բան գնել. Սերգեյ Սարգսյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Արմքոմեդի» ծրագրի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը: Կայքի հետ զրույցում նա խոսել է «Վարդապետի լռությունը» ֆիլմում որպես դերասան ներկայանալու, սցենարական գործունեությունն ակտիվացնելու եւ վերջին շրջանում գովազդներում ու միջոցառումներում որպես հանդիսավար ներկայանալու պատճառների մասին:
-Սերգեյ, վերջերս մեծ էկրաններ բարձրացավ «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որտեղ փոքրիկ դերով դուք էլ որպես դերասան ներկայացաք, կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց:
– Այս ֆիլմում իմ մասնակցությունը շատ հետաքրքիր ստացվեց: Ես եւ Վիգեն Չալդրանյանը մեկ այլ ֆիլմի պրեմիերայի էինք, երբ նրան տեսնելով, մոտեցա լուսանկարվելու համար, այդ ժամանակ նա շատ ջերմորեն արտահայտվեց մեր հաղորդման մասին, իսկ վերջում էլ ասաց, որ իր ֆիլմի համար մի դեր է մտածել, որում ինձ է տեսնում, առաջարկեց հանդիպել եւ քննարկել, դե իսկ ես էլ շատ մեծ սիրով համաձայնեցի. Ինձ համար մեծ պատիվ էր Վիգեն Չալդրանյանի կողմից նման առաջարկ ստանալն ու շատ ոգեւորվեցի նրա նման մոտեցումից: Դերը, որը մարնմավորեցի, շատ փոքրիկ, էպիզոդիկ դեր էր, բայց ես շատ լրջորեն մոտեցա, անգամ հաղորդման մի քանի նկարահանումների ստիպված եղա մասնակցել չսափրված, քանի որ ֆիլմում դերս էր այդպես պահանջում:
-Թեեւ, ինչպես նշեցիք, դերը էպիզոդիկ էր, բայց դերասանական ոլորտում փորձ չունենալ եւ մարմնավորել հոգեկան շեղումներ ունեցող մարդու, կարծում եմ դժվար կլիներ, խնդիրներ չեղա՞ն:
– Իհարկե, սկզբում շատ դժվար էր, բայց պարոն Չալդրանյանը ուղղակի ջնջեց իմ մեջից այն, ինչ կար, եւ հստակ ծրագրավորեց եւ ճարտարապետական ճշգրտությամբ ստեղծեց այն կերպարը, որը ուզում էր ստանալ: Քայլ առ քայլ բացատրելով, օգնելով, հուշելով ու մեծ նվիրումով կարողացանք ստանալ այդ կերպարը: Ես չգիտեմ, թե ինչքանով է ստացվել, բայց ես փորձել եմ մաքսիմալ ջանքերս ներդնել լավ խաղ ստանալու համար: Ռեժիսորը կարծես թե այնքան էլ դժգոհ չէր, ինչն ինձ ուրախություն է պատճառում:
-Սերգեյ, հետաքրքիր է, Ձեր իսկ գնահատականը Ձեր խաղին:
– Ես հիացած եմ իմ խաղով, իմ խորությամբ, իմ այն գիտակցությամբ եւ բազմաշերտությամբ, որը գտա իմ մեջ:
-Գուցե առաջիկայում Ձեզ ավելի շա՞տ տեսնենք դերասանի կարգավիճակում:
– Հնարավոր է, չգիտեմ: Առայժմ դրա վրա չեմ կենտրոնանում, չեմ մտածում այդ ուղղությամբ: Ես ունեմ սիրված գործ, որը պատրաստվում եմ շարունակել եւ զարգացնել:
-Գիտեմ, որ այս տարի, ի դեմս Հրանտ Երիցկինյանի նոր ֆիլմի, հայկական ֆիլմարտադրության մեջ մի նոր կատագերկություն է ավելանալու, որի սցենարի հեղինակներից մեկն էլ դուք եք, կմանրամասնե՞ք:
– Այս ֆիլմի մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն բան այս պահին գտնվում է նախապատրաստական փուլում: Կարող եմ միայն ասել, որ սցենարով զբաղվել ենք ես եւ Նարեկը ու նաեւ փոքրիկ դերերով ներկայացել: Ֆիլմի անվանումն էլ դեռ վերջնական չէ, աշխատանքային վերնագիրն է «Առաջին դեմք», մնացած մանրամասները խոստանում եմ որոշ ժամանակ հետո պատմել:
-Մեզ հետ զրույցում նկատեցիք, որ շատ զբաղված եք, բայց վերջին շրջանում Ձեզ կարելի է տեսնել տարբեր գովազդներում նկարահանվելիս, իսկ ամանորին նաեւ միջոցառումենրի հանդիսավարությամբ զբաղվեցիք: Հասցնո՞ւմ եք այդ բոլոր աշխատանքները համատեղելի դարձնել:
– Մի անգամ երեխաս մոտեցավ եւ ասաց՝ պապ սոված եմ, ուզում եմ բացի գրեչկայից մի լավ բան, օրինակ ձուկ գնել, ես էլ ասացի, լավ բալես, ձուկ կգնենք, եւ այդպես սկսեցի հնարավորություններ գտնել երեխայիս ձուկ գնելու համար: Այդ ժամանակ գովազդում նկարահանվելու առաջարկ եղավ, ու երեխաների խաթր համաձայնվեցի:
Շարունակությունն` այստեղ