Մենք կցանկանայինք, որ այս բարդ ժամանակներում դուք իմանայիք, որ Վրաստանը ձեզ հետ է:
Միջադեպը գրանցվել է հունվարի 15-ին, ինչից հետո 37-ամյա Առաքելյանը մի քանի ամիս պահվել է կալանքի տակ:
Գործն առնչվել է 2012 թվականի դեկտեմբերին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարների վրա կրակ բացելուն:
Մշտապես սկանդալային, աչքի ընկնելու մեծ փորձով և անկոտրում ձգտումով երգչուհի Ջուսը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է մինչև ապրիլի 24-ը ներկայացնել նոր ֆոտոշարք՝ նվիրված Ցեղասպանության 100- ամյա տարելիցին: Ինչո՞ւ է ինքն առհասարակ որոշել դիմել նման քայլի. մեր այս հարցին Ջուսը պատասխանել էր, որ այդ թեման նրա համար միայն պատմություն չէ:
Մենք շարունակում ենք Հայաստանին ու համայն աշխարհի հայությանն ուղղել խաղաղության ու բարեկամության ձեռք պարզելու մեր կոչերը:
Միջոցառմանը մասնակցել են Օնտարիոյի նահանգապետ Քեթլին Ուինը, Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, Կարդինալ Թոմաս Քոլլինսը, խորհրդարանի անդամներ, դաշնային և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Մասնակիցների թիվը շուրջ 5-6 000 էր։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Երեկ Հայաստան է ժամանել այս օրերին մեր երկիր հրավիրված առաջին բարձրաստիճան հյուրը` Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի Պապ, ղպտիների հոգևոր առաջնորդ, Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն: Նա Երևանում է լինելու մինչև ապրիլի 25-ը:
Ապրիլի 22-24-ին Վրաստանում գտնվելու է Բելառուսի նախագահը:
Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են:
Տեսանյութի հերոսներն այն բոլոր 100 տարիներն են, որոնք իրենց մեջ կրեցին այս անմարդկային ոճիրի 100 ամենատարբեր էջերը: Տեսանյութում կոտորածի խորհրդանիշները այն անձրևանոցներն են, որոնք հայերին էին մեկնել հալածողները՝ իբրև թե մեզ պաշտպանելու համար, մեր ազգն էլ հոժարությամբ վերցրել ու դրանցով ծածկվել էր:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը:
Եվրոպական հանձնաժողովը 2011 թվականին ստացել է մանդատ՝ «Անդրկասպյան» գազատարի կառուցման շուրջ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու համար:
Մենք ԵՄ-ից ակնկալում ենք տարածաշրջանում առկա մարտահրավերների հանդեպ հստակ պատասխան:
Պլանը պետք է ներկայացվի Եվրոպական խորհրդին, որն այն կդիտարկի ապրիլի 23-ի արտահերթ նիստում:
Խմբավորման անդամների միջև բախումների մասին դեռ չի հաղորդվել:
Նրանցից 659.143-ը հանգրվանել են Ռուսաստանում, իսկ 81.023-ը՝ Բելառուսում:
Ադենի ծովածոցի շրջանում ներկայումս գտնվում է ամերիկյան 9 ռազմանավ, այդ թվում նաև հածանավեր ու էսկադրոնային ականակիրներ:
Թուրքիայի համար պատմական ու բարոյական պարտքը կայանում է նրանում, որ պահպանի զոհված հայերի հիշատակն ու նրանց մշակութային ժառանգությունը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Թուրքերին պետք է հայտնել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը:
Գիտնականների պնդմամբ՝ այս հրաշալի կանաչին կարող է նվազեցնել քաղցը և անառողջ սնունդ ուտելու ցանկությունը:
Մարդը Լուսնի վրա կկշռի ավելի թեթև, քանի որ Լուսնի ձգողականության ուժն ավելի թույլ է, քան Երկրինը, շնորհիվ Լուսնի ավելի փոքր զանգվածի, դուք կկշռեք ձեր երկրային քաշի ընդամենը մեկ վեցերորդը (16.5%): Նման բանի բախվել են ամերիկյան աստղագնացները, ովքեր կարողանում էին ազատորեն թռչկոտել Լուսնի վրա։
ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից։
Վիճակագրության համաձայն՝ ստացվում է, որ ՀՀ-ում մարդկանց գնողունակությունը աճում է, սակայն նրանք ավելի քիչ են առևտուր անում։ Կամ՝ ավելի քիչ են առևտուր անում, սակայն տնտեսությունն ակտիվանում է։
Մնում է հուսալ, որ Պուտինը նաև Երևանում պաշտոնապես ներողություն չի խնդրի Թուրքիայից՝ Հայաստան այցելելու համար:
Արևադարձային այս մրգից պատրաստված թարմացնող հյութն արդյունավետ է հազը բուժելու համար: Բացի այդ, այն նաև լավացնում է իմունային համակարգը:
Ամեն օր նմանօրինակ երգեր հո չե՞ն ծնվում: Այս տեսակ նախագծերը, որտեղ ընդգրկված են տարբեր ազգության երգիչներ՝ հայտնի կամ ոչ այնքան, բայց ամեն մեկն իր երկիրն է ներկայացնում: Նման նախագծերը հետաքրքիր են այն իմաստով, որ համամարդկային են: Դատապարտման առումով իմ հաստատ ասելիքը կայանում է նրանում, որ երբ Թուրքիան իրեն սկսի ավելի ճնշված զգալ, իսկ այդ օրը կգա, քանի որ ամեն տեղից նույն ցեղասպանություն թեման է լսում՝ ռադիո, հեռուստատեսություն, կինո, երաժշտություն, նա մի օր կընդունի իր մեղքը:
Աստղահերալդիկան ժողովուրդների մշակույթի մասն է կազմում և մասնավորապես կրում է տվյալ ազգի մշակույթում Տիեզերքի մասին պատկերացումների ազդեցությունը: Կարելի է տարբերել երկու տեսակի պետական և այլ դրոշներ, որտեղ կիրառվում է աստղահերալդիկան:
Կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 15-ի որոշմամբ գրանցվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «Մալաթիա» մասնաճյուղը: