
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Եմենի ափամերձ ջրեր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրն ուղևորվել է Եմենի ափամերձ ջրեր, որպեսզի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մյուս ռազմանավերի հետ միասին կանխի շիա ապստամբներին իրանական զենքի մատակարարումները:
Այս մասին հայտնել են Պենտագոնում լրատվամիջոցի աղբյուրները: Գործակալության տվյալներով՝ Ադենի ծովածոցի շրջանում ներկայումս գտնվում է ամերիկյան 9 ռազմանավ, այդ թվում նաև հածանավեր ու էսկադրոնային ականակիրներ:
Ծովայիններին հանձնարարվել է կալանել իրանական յուրաքանչյուր նավ, որում կգտնվի շիա ապստամբների համար նախատեսված զենք: Միևնույն ժամանակ Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ ամերիկյան նավերին չի տրվել իրանական նավերը որսալու առաջադրանք: