
Քանի որ Բելառուսի նախագահը գտնվելու է Թբիլիսիում, Մարգվելաշվիլին չի կարող մեկնել Երևան. Պխալաձե

Georgian Press-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը չի մասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնք ապրիլի 23-24-ին անցկացվելու են Երևանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն:
Նա նկատել է, որ այդ օրերին Թբիլիսիում գտնվելու է Վրաստանի նախագահը, ինչի կապակցությամբ Վրաստանի նախագահը դիվանագիտական խողովակների միջոցով հայկական կողմին ժամանակին իրազեկել է, որ չի մասնակցելու այդ միջոցառումներին.
«Ապրիլի 22-24-ին Վրաստանում գտնվելու է Բելառուսի նախագահը: Իսկ երբ երկրում գտնվում է այլ երկրի նախագահ, հետևաբար՝ նախագահը չի կարող գտնվել մյուս երկրում:
Նախագահի պլաններում չի եղել այդ միջոցառումների կապակցությամբ հայաստանյան այց: Երբ երկրում նախագահի մոտ հյուրի կարգավիճակով գտնվում է նրա գործընկերը, նա չի կարող նրան թողնել և մեկնել այլ երկիր»: