
Ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 800.000-ի սահմանագիծը. ՄԱԿ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Դոնբասի հակամարտության հետևանքով հարևան երկրներում ապաստան գտած ուկրաինացի փախստականների թիվն ապրիլի 16-ին կազմել է 800.961 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:
Նրանցից 659.143-ը հանգրվանել են Ռուսաստանում, իսկ 81.023-ը՝ Բելառուսում: Վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինացի փախստականների թիվն աճել է 23.600 մարդով: Դոնբասում ներքին տեղահանվածների թիվը կազմում է 1.228.090 մարդու:
2014 թվականի ապրիլի կեսերից մինչ այժմ Դոնբասի հակամարտության գոտում զոհվել է առնվազն 6116 մարդ (խոսքը գնում է նրանց մասին, որոնց մասը հաստատապես ճշգրտվել է): Բացի այդ, վիրավորվել է 15.491 մարդ: