Բաժիններ՝

10 փաստ Լուսնի մասին

1. Մարդը Լուսնի վրա կկշռի ավելի թեթև, քանի որ Լուսնի ձգողականության ուժն ավելի թույլ է, քան Երկրինը, շնորհիվ Լուսնի ավելի փոքր զանգվածի, դուք կկշռեք ձեր երկրային քաշի ընդամենը մեկ վեցերորդը (16.5%): Նման բանի բախվել են ամերիկյան աստղագնացները, ովքեր կարողանում էին ազատորեն թռչկոտել Լուսնի վրա։

2. Լուսինը հեռանում է Երկրից ամեն տարի մոտ 3.8 սմ-ով: Նախահաշվարկված է, որ այսպես կշարունակվի շուրջ 50 միլիարդ տարի։

3. Լուսինը չունի մթնոլորտ. Սա նշանակում է, որ Լուսնի մակերեսը պաշտպանված չէ տիեզերական ճառագայթներից, երկնաքարերից և արևային քամիներից և ունի հսկայական ջերմաստիճանային տատանումներ։ Մթնոլորտի բացակայությունը նաև բերում է երկնաքարերի կողմից բազմաթիվ հարվածների և արդյունքում՝ բազմաթիվ խառնարանների առկայությանը։

4. Լուսնի վրա եղելեն միայն ամերիկացի աստղագնացներ. 1969 թ.Լուսնի վրա առաջին անգամ ոտք է դրել ամերիկացի Նիլ Արմստրոնգը, այնուհետև՝ մինչև 1972թ., նրան հաջորդել է ևս 11 ամերիկացի։

Կարդացեք նաև

5. Երկրի վրա օվկիանոսների և ծովերի մակարդակի տատանումները պայմանավորված են Լուսնի ազդեցությամբ. մակընթացությունները և տեղատվություններն առաջանում են հիմնականում Երկրի տարբեր կողմերում Լուսնի գրավիտացիոն ձգողության գրադիենտի պատճառով։

6. Երկրից մենք մշտապես տեսնում ենք Լուսնի միայն նույն կողմը, մյուս կողմն առեղծվածային է համարվում: Լուսինը (ուղեծրային և առանցքային պտույտները) Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակի միևնույն կողմը։

7. Լուսնի տրամագիծը կազմում է Երկրի տրամագծի մոտ քառորդը, այսինքն՝ շուրջ 49 Լուսին կտեղավորվի Երկրի ներսում։

8. Լուսինը միակ արտերկրային մարմինն է, որի վրա մարդիկ երբևէ ոտք են դրել:

9. Լուսինը Երկրի միակ բնական արբանյակն է՝ այն տիեզերական մարմինը, որ պտտվում է մոլորակի շուրջ։ Մյուս կողմից՝ մարդու կողմից Երկրի ուղեծիր են դուրս բերվել և Երկրի շուրջ պտտվում են տասնյակ-հազարավոր արհեստական արբանյակներ։

10. Լուսինը մեծ ազդեցություն ունի մարդու վրա, պատահական չէ, որ հենց լիալուսնի օրերին են մարդկանց մոտ սրվում հիվանդությունները և կատարվում են մեծ թվով հանցագործություններ, թերևս, սա Լուսնի ամենաառեղծվածային կողմն է:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս