Բաժիններ՝

Պորոշենկոն ու Բան Կի Մունը քննարկել են Դոնբասում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու հարցը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննարկել են Դոնբասում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Պորոշենկոն ու Բան Կի Մունը քննարկել են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ու Դոնբասում խաղաղության վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերը: Նրանք պայմանավորվել են հետագա քայլերի իրագործման շուրջ, որոնք առնչվում են ԱՄԿ-ի հովանու ներքո Դոնբասում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու հնարավորությանը:

Պորոշենկոն անջատողականներին մեղադրել է Դոնբաս հումանիտար օգնություն հատկացնելու գործընթացը խոչընդոտելու մեջ: Բան Կի Մունը բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի դերը խաղաղության գործընթացի իրագործման հարցում: Նա մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930