Էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձեւավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար:
ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը, վերջերս մեկնել է ԱՄՆ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամուրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը: Մինչեւ վերջերս այս գործարանը բանջարեղենի ու մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում: Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Ներկայումս «Ալիշանը» 3 մլն դոլարի պարտք ունի, եւ դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի:
նա ժամանակավորապես բնակվելով իր տատին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի «օրգանները» սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից:
Խնամված մազերը հնդիկ կանանց հպարտությունն են: Դեռ վաղ հասակից նրանց սովորեցնում են հետևել իրենց մազերին: Կայքը ներկայացրել է, թե ինչպես են հնդիկ կանայք խնամում իրենց մազերը:
Հումուսը խյուս է, որը սիրված է գրեթե բոլորի կողմից, սակայն քչերը գիտեն, որ բացի իր յուրահատուկ համից, այն նաև թաքնված օգտակար հատկանիշներ ունի:
Օլիգարխներն իրենց մեծությունը, հարստությունն ու ուժը ցուցադրելու համար ձայնի իրենց հատուկ տեմբրն և խոսելաոճն ունեն, անգամ քայլվածքն ու վարքագիծն է տարբերվում:
Ռումինացի լուսանկարիչ Միկաելկա Նորոկը ստեղծել է այսպես կոչված կանացի գեղեցկության ատլաս, հայտնում է korrespondent.net-ը: Լուսանկարիչը 2 տարի առաջ մեկնել է ճանապարհորդության ու շրջել աշխարհի 37 երկրով՝ ամենուր լուսանկարելով գեղեցիկ կանանց:
Միջազգային աստղագիտական ընկերության կողմից (ՄԱՄ) կազմակերպված արտարեգակնային մոլորակների անվանակոչության (NameExoWorlds) մրցույթն այժմ մտնում է իր պատմական եզրափակիչ փուլը: Այժմ հանրային քվեարկությանը բաց են քսան մոլորակային համակարգերն իրենց տասնհինգ աստղերով և երեսուներկու արտարեգակնային մոլորակներով:
Շատ ուտելն ու պասիվ կենսակերպն ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառներից են: Սակայն սնունդ օգտագործելու չափազանց խիստ սահմանափակումները կարող են միայն դանդաղեցնել նիհարելու գործընթացը: Աշխատում է բնական այն ռեակցիան, որ, եթե ուտելիքը բավարար չէ, ապա եկել են դժվար ժամանակներ:
«Ես չէի համոզվում մասնակցել այդ հաղորդմանը, բայց հաղորդման կազմակերպիչները ինձ համոզեցին՝ ասելով, որ էքստրասենսները ինձ ճիշտ կլուսաբանեն եւ մարդիկ էլ իմ մասին կազմած սխալ կարծիք կփոխեն եւ ինձ ավելի ճիշտ կճանաչեն: Ինձ նախապես ասել էին, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն մոլորեցրին եւ խաբեցին»:
«Բանանց» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի ութ ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքին:
«Հուսով ենք, ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, կօգնի միջազգային շուկայում ավելի ընդլայնված մասշտաբներով և ծավալներով ներկայացված լինելուն, ընկերություններին հնարավորություն կտա նոր գնորդներ ձեռք բերելու»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 4։2 հաշվով հաղթել է «Հանովերին»: Այս հաղթանակը դորտմունդյան ակումբի պատության մեջ ունեցավ իր տեղը:
«Բեմադրության ստեղծագործական խումբը պատմում է հայ ազգի ճակատագրի մասին`ներկայացնելով այն գերմարդկային ճիգերը, որոնք կրկին ապրելու և արարելու ուժ տվեցին: Խորհրդանշական է, որ ներկայացման պրեմիերան այս տարի է տեղի ունենում»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Սերիա Ա-ի 3-րդ տուրում «Յուվենթուսը» խաղաղ դաշն կնքեց «Կիևոյի» հետ (1:1), իսկ «Ռոման» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ (2:0): Կիրակի օրվա կենտրոնական հանդիպումը միլանյան դերբին էր, որտեղ «Ինտերը» հաղթեց «Միլանին» (1:0):
Կեֆիրը B խմբի բազմաթիվ վիտամիններ է պարունակում: Օրինակ՝ B12-ն օգտակար է արյան և նյարդային համակարգի համար, B1-ն օգնում է պայքարել սթրեսի դեմ: Կեֆիրի մեջ պարունակվող վիտամինները լավացնում են մաշկի, եղունգների, մազերի վիճակը, ամրացնում իմունիտետը:
Ավարտվել է Հայաստանի առաջնության 6-րդ տուրը: Այս տուրում 2:0 հաշվով «Փյունիկն» առավելության է հասել «Ուլիսի» հանդեպ, իսկ «Գանձասար Կապանը» կարողացավ մեկ գնդակ ուղարկել «Բանանցի» դարպասը:
Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկը կրկնեց իր հայրենակից Ռոկկի Մարչիանոյի ռեկորդը. 49 հաղթանակ` 49 մենամարտում:
Խոջիվանքում թաղում են կատարել անմիջապես կենտրոնական այն տեղամասում, ուր թաղված են Սունդուկյանը, Րաֆֆին (կենտրոնում), Թումանյանը: Քանդել են սալահատակը ու հանգուցյալին թաղել չնախատեսված տեղում` մայթի վրա, հողամասից դուրս:
Ամռանը մարզչին արդեն փոխած «նարնջագույնները» 1984թ.-ից սկսած առաջին անգամ ռիսկ են անում չհասնել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: TMW-ն հաղորդում է, որ որպես հոլանդացիների մարզիչ Դանի Բլինդին փոխարինող՝ դիտարկվում է Յուրգեն Կլոպը, ով ավելի վաղ աշխատում էր «Բորուսիայի» հետ:
Կախեթի հարյուրավոր ֆերմերներ են այսօր հավաքվել Գուրջաանիում՝ շրջանային ադմինիստրացիայի շինության առաջ՝ հուսալով իշխանություններից ստանալ իրենց պահանջի պատասխանը, այն է՝ խաղողի մթերման գնի բարձրացում, հայտնում է Interfax-ը:
Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական էջը հաղորդում է, որ ակումբի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը վերսկսել է մարզումները: Շահինը չէր մարզվել շուրջ 7 ամիս:
Վոլգոգրադում սեպտեմբերի 13-ին Դաղստանում բնակվող ադրբեջանցիները «Բարիտոն» կարաոկե-բարում ծեծկռտուք են սարքել և 5 հոգով ծեծել մի հայ երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի բաժնի նախագահ Արթուր Մկրտչյանը։
Ներկայացված 29 երկրների շարքում է հայտնվել նաև Հայաստանը: Երկիրը կարողացել է ապաստան տրամադրել Սիրիայի 16 հազար քաղաքացու:
Նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Զենիթի» հետ (2:2), «Ռուբինն» ուժեղ էր «Լոկոմոտիվից» (3:1): Կիրակի «Դինամոն» խոշոր հաշվով պարտվեց «Կրասնոդարին» (0:4), իսկ երկուշաբթի «Ուֆան» կխաղա «Ուրալի» հետ:
Հայկական կողմի համար անընդունելի վերնագրով՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստելու համար ԵԽԽՎ պատվիրակը կժամանի տարածաշրջան։
Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը US Open-ի եզրափակչում հաղթելով Ռոջեր Ֆեդերերին 6:4, 5:7, 6:4, 6:4 հաշվով՝ տարավ իր երկրորդ US Open-ը և «Մեծ սաղավարտի» 10-րդ մրցաշարը: