Բաժիններ՝

«Բանանցի» ութ ֆուտբոլիստ կմիանա Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականին

«Բանանց» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի ութ ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքին:

Այդ ֆուտբոլիստներն են Սուրեն Ալոյանը, Հակոբ Համբարձումյանը, Աղավարդ Պետրոսյանը, Հովհաննես Իլանգոզյանը, Էդգար Մովսիսյանը, Հակոբ Հակոբյանը, Ստեփան Հարությունյանը և Էմիլ Եղիազարյանը:

Հավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-18-ը, որի ընթացքում սեպտեմբերի 16-ին և 18-ին կկայանան ստուգողական հանդիպումներ Մոլդավայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930