Պարբերականը հղում է կատարում Կառավարական կապի կենտրոնի հետազոտությանը (GCHQ), որը զբաղվում է նաև իշխանական մարմինների ու բանակի տեղեկատվության պաշտպանությամբ:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:
Sony-ի կայքում տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ ընկերությունը խորհուրդ չի տալիս իր ջրապաշտպան սմարթֆոններն օգտագործել ջրի տակ:
Թուլության զգացողությունն անընդհատ անհանգստացնո՞ւմ է ձեզ: Սա, հնարավոր է՝ արյան կարմիր գնդիկների պակասից է: Գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնք լավացնում են արյունը, սակայն բնական միջոցներն ավելի արդյունավետ են:
Իսպանացի դարպասապահի և Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ տրանսֆերային պատմությունն ավարտվեց: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի հիմնական դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Նախքան արդարադատության նախարարությունում աշխատելը, Մերին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Այստեղ որոշ ժամանակ առաջ խնդիրներ են առաջացել, ինչի համար Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է:
Շաբաթ առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին մի քանի ֆիթնես-թեստ կանցնի, այն բանից հետո, երբ ուրբաթ ժամանակից շուտ լքեց թիմի մարզումները:
«Հայ Ազգային կոնգրես», «Ժառանգություն», ՀԺԿ, «Ազգային համաձայնություն», Հրանտ Բագրատյանի «Ազատություն», ԱԻՄ կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը եւ բազմաթիվ ՀԿ-ներ եւ քաղաքացիական նախաձեռնություններ այսօր ձեւավորեցին «Ոչ»-ի ճակատը։
«Ինչպես տեղյակ եք, մեր եւ Մոսկվայի միջեւ բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ»:
«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:
«Երբեք ոչ ոքի պետք չէ բացել սիրտը և, իհարկե, պետք է լինել լիրբ, այդ ժամանակ քեզ մոտ ամեն ինչ OK կլինի»:
«Երբ «Ո՛չ թալանին» շարժումը դեռ Ազատության հրապարակում էր, և չէին գնացել Բաղրամյան, գնացի, որ հարթակից խոսեմ, բայց տղաները մոտեցան ու ասացին. «Պարոն Սադոյան, գիտենք, որ դուք մեզ կարող եք օգտակար լինել, բայց եթե ձեզ խոսք տանք, պետք է ՕԵԿ-ին էլ տանք, իսկ մենք որոշել ենք մեր ուժերով անել»: Ասացի՝ շատ լավ եք անում, ես հենց հիմա հարթակից կիջնեմ»,- այսօրվա ասուլիսին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
ՀՀ կենտրոնական բանկը հերթական անգամ մասնակցել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 7-րդ համաժողովին
«Բոլորիս կյանքը բաղկացած է մեծ և փոքր հաջողություններից, մեծ և փոքր հաղթանակներից, անշուշտ, նաև մեծ ու փոքր խնդիրներից։ Չկա այս աշխարհում որևէ մեկը, որ խնդիր չունենա։ Խնդիրները լուծվող են և լուծվում են, բայց կյանքը շարունակվում է։ Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ նոր հաջողություններ։ Դուք չեմպիոններ եք։ Ես շատ ուրախ եմ և շնորհակալ, որ հաճույքով մասնակցում եք այս մրցույթներին»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Հոկտեմբերի 25-31-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երկրորդ Բյուրականյան գիտաճամբարի բացումը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան 30 շնորհալի պատանիներ Հայաստանից և սփյուռքից։
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչպես է աշխատանքից հեռացվել նախարարության աշխատակիցներից մեկը, ում նախարարությունում «Վարդա» էին ասում:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Վերջին դեպքերն էլ հստակ ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չհիմնավորված էր, իսկ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ վասալական հարաբերությունների պարտադրում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Շվեյցարական դերբիում Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Սթեն Վավրինկային, իսկ Նովակ Ջոկովիչը ջախջախեց Մարին Չիլիչին:
Ավարտվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 25-րդ հոբելյանական ուսումնական տարին, որը տարիներ շարունակ ճանաչվում է որպես հանրապետության լավագույն կրթական հաստատություններից մեկը:
Ուրբաթ աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Սերենա Ուիլիամսը և Սիմոնա Հալեպը պարտվեցին իտալուհիներ Ռոբերտա Վինչիին և Ֆլավիա Պլանետային:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լուսադեմին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել է ցուցարարներին: Ոստիկանության հաղորդմամբ՝ ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվել թվով 48 անձինք:
Նման մտադրություն մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին. ԱԳՆ-ի առաջին հարկում գտնվող «Նոյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է ներկայացրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ գործարարը նեղվել է եւ գործընթացը կանգնեցրել:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ:
Սեպտեմբերի ամսվա առաջին կեսի սերիալների պրեմիերաների գրաֆիկն արդեն ներկայացրել ենք, և քանի որ այս ամիսն առատ է տարբեր նախագծերի պրեմիերաներով, ներկայացնում ենք սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք սերիալների պրեմիերաների ցանկը: Սերիալները կարող եք դիտել ինչպես` նշված հեռուստաալիքներով, այնպես էլ՝ մասնագիտացված կայքերում որոնելով ձեր նախընտրած սերիալը:
Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Բագրևանդ, Մայակ ու Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի,