Ինձ նախապես ասել էին, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն մոլորեցրին և խաբեցին. Լիանա Զուրաբյանը` «6-րդ զգայարան» հաղորդման մասին. Life.panorama.am
Հանգստյան օրերին համացանցում տեղադրվեց «6-րդ զգայարան» հաղորդման` բանաստեղծուհի, ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ անոնսը, ինչը ըստ վերջինիս ֆեյսբուքյան էջի գրառման, խիստ զայրացրել էր նրան: Բանաստեղծուհին Life.panorama.am-ին հայտնեց, որ իրեն մոլորեցրել են եւ ծուղակը գցել.
«Հաղորդման անոնսը հավաքված է խիստ սկանդալային, իրար խառնված կադրերից, ինչը ինձ խիստ բարկացրել է, այս պահին ես փորձում եմ բանակցել հաղորդաման կազմակերպիչների հետ, սակայն նրանք չեն ուզում ինձ ընդառաջել եւ փոխել անոնսը, որը խաբեության մեջ է գցում մարդկանց: Պետք է շեշտեմ, որ հաղորդումը այդքան սկանդալային չէ, որքան անոնսն են փորձել այդպես ստանալ, իհարկե, երբ մարդիկ դիտեն հաղորդումը, ամեն բան կհասկանան, սակայն միշտ չէ, որ մարդիկ դիտում են հաղորդումը եւ այդպիով կարծիք են կազմում սխալ անոնսից: Ես իմ տեսակով խաղաղ մարդ եմ, բայց անոնսից ելնելով մարդիկ կկարծեն, թե ես հայհոյող եմ, կռվարար, ճանկռող, ինչը խիստ անարդար է, չէ որ ես այսօր օջախներ եմ ղեկավարում, ես ունեմ կենտրոն, որտեղ երիտասարդներին ծանոթացնում եմ արվեստի հետ: Ես մեծ ձեռքբերումներ ունեմ, այդքան գրական երեկոներ եմ կազմակերպել մի անգամ չխոսեցին դրա մասին, ամեն մեկն իր դիտման համար ամեն քայլի գնում, չէ որ դա մարդկային չէ»,- նշեց Լիանա Զուրաբյանը:
Հարցին, թե բանաստեղծուհին ինչպե՞ս է որոշում կայացրել մասնակցել տվյալ հաղորդմանը, պատասխանեց.
«Ես չէի համոզվում մասնակցել այդ հաղորդմանը, բայց հաղորդման կազմակերպիչները ինձ համոզեցին՝ ասելով, որ էքստրասենսները ինձ ճիշտ կլուսաբանեն եւ մարդիկ էլ իմ մասին կազմած սխալ կարծիք կփոխեն եւ ինձ ավելի ճիշտ կճանաչեն: Ինձ նախապես ասել էին, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն մոլորեցրին եւ խաբեցին»:
Լիանան նկատեց նաեւ, որ հավատով չի մասնակցել հաղորդմանը.
«Իմ Աստվածն ինձ համար զորեղ է, ես միայն Աստծուն եմ հավատում: Հաղորդմանն էլ առանձնապես հավատով չեմ գնացել. ինձ ավելի շատ հետաքրքրությունը տարավ այնտեղ: Այո, էքստրասենսները որոշ բաներ ճիշտ ասացին կապված այն ամենի հետ, որ ինձ շատերը չեն հասկանում, որ շատ ժամանակ ես մենակ եմ ինձ զգում, անպաշտպան, դրա համար էլ ես արտասվում եմ հաղորդման ժամանակ, բայց ընդհանուր առմամբ գուշակությունները այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը,- նշեց բանաստեղծուհին եւ հարցին, թե արդյոք իր կյանքում դիմել է գուշակներին, պատասխանեց,- կարծում եմ, յուրքանչյուրն էլ իր կյանքում գոնե մեկ անգամ եղել է գուշակների մոտ, կամ սուրճի բաժակը տվել է մեկին, որպեսզի «նայեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: