Մասկերանոն՝ իր առաջին գոլի մասին
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ անցկացրած խաղից հետո խոսել է իր խփած առաջին գոլի մասին:
Մասկերանոն նշել է, որ ցանկանում էր հրաժարվել իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն, երբ տեսել է, որ բոլոր թիմակիները համաձայն են այդ որոշմանը, փորձել է հարվածել:
«Համոզված չէի, որ կարող էի իրացնել այդ հարվածը, սակայն կարծես թե ստացվեց:
Ուժերիս վրա վստահ չէի, բայց չէի ցանկանում մերժել ընկերներիս առաջարկը»,- նշել է Մասկերանոն:
Սիրարփի Աղաբաբյան