Բաժիններ՝

Անջելինա Ջոլին 25 մլն դոլարով պատմական առանձնատուն է գնել Լոս Անջելեսում. TMZ

Դերասանուհի Անջելինա Ջոլին 25 մլն դոլարով գնել է ամենաթանկ առանձնատներից մեկը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): 1913 թվականին կառուցված առանձնատունը պատմական շենք է, քանի որ դրանում ապրել է ամերիկացի ռեժիսոր Սեսիլ դե Միլը մինչեւ 1959 թվականին իր վախճանը: Այդ մասին հայտնել է TMZ լրատվական պորտալը, որը մասնագիտանում Է հայտնիների կյանքի գաղտնի տեղեկատվության մեջ:

Առանձնատունը, որը տեղավորում է վեց ննջասենյակ եւ տասը լողավազան, վաճառքի է հանվել 25 մլն դոլարով: TMZ-­ի տեղեկությունների համաձայն, Ջոլին առաջարկել է վճարել գրեթե այդքան գումար, այդ առաջարկն ընդունվել է:

Առանձնատուն տեղափոխվելուց հետո դերասանուհին կդառնա այնպիսի հայտնի մարդկանց հարեւանուհին, ինչպիսիք են դերասանուհիներ Նաթալի Փորթմանը եւ Էլեն Փոմպեոն, տղամարդու լավագույն դերի համար այս տարվա «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր դերասան Քեյսի Աֆլեքը, ռեփեր Ուիլյամ Ադամսը, որն ավելի հայտնի է Will.i.am կեղծանվամբ եւ The Black Eyed Peas հիփ­հոփ խմբի ղեկավարն է, հաղորդել է
ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս