Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը ԱԺ-ն չի հասցնի հայտարարություն ընդունել

Քաղաքական ու տնտեսական շահի պատճառով է, որ պետությունները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, թեև գիտակցում են, որ այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, ցեղասպանություն է: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ ցեղասպանության ճանաչումը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում: Նա ափսոսանք հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը խորհրդարանը չի հասցնի ընդունել հայտարարությունը, քանի որ ԱԺ հաջորդ նիստը ապրիլի 27-ին է: Ն.Զոհրաբյանի խոսքով՝ մյուս պետությունները պատանդ են Թուրքիայի հետ իրենց տնտեսական ու քաղաքական շահերին, բայց առնվազն հասկանալի չի լինի, որ ՀՀ խորհրդարանը ինքը ինչ-որ կերպ չարձագանքի Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տեսանյութեր

Լրահոս