ՀՀԿ-ական կանայք Ծիծեռնակաբերդում դրսևորած պահվածքի համար նկատողություն չեն ստացել
ՀՀԿ-ական կանայք Ծիծեռնակաբերդում դրսևորած պահվածքի համար նկատողություն չեն ստացել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, թե նախատանքի որևէ հարց չկար, հակառակը՝ առիթ եղավ Հանրապետականին խոցոտելու: Նա նշեց, թե Հայաստանում, անկախ նրանից, թե ինչ է կատարում, մարդիկ բաժանվում խմբերի և բոլորն իրենց դատողությունների համաձայն բնութագրեր են հնչեցնում, իսկ դա շատ շատ վտանգավոր է, երբ խոսում են ժողովրդի անունից:
«Ես կարծում եմ, որ այսօր Ծիծեռնակաբերդ գնալը, ինչպես ասեմ, սգո-միտինգի վերածելու խնդիր չունի: Ավելի շատ դա կայանալու, կայացնելու և ապագան կերտելու խնդիր ունի: Յուրաքանչյուր մարդ իր դատողությամբ է շարժվում»,- ասաց Գ.Սահակյանը: