Բաժիններ՝

Մասուդ Բարզանին բոլոր քրդերին կոչ է արել աջակցել Փեշմերգային

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին երեկ դիմել է ողջ քուրդ ազգին՝ կոչ անելով աջակցել Մոսուլը գրաված և Իրաքի խորքերն առաջ շարժվող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:

Բարզանին քուրդ ժողովրդի անվտանգության ապահովման համար կոչ է արել աջակցել ինքնավարության բանակ Փեշմերգային ու հանրային անվտանգության ուժերին: Բարզանին Իրաքում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրել է Բաղդադի կենտրոնական կառավարության վրա, որը վարում է սխալ և ավտորիտար քաղաքականություն:

Բարզանին ընդգծել է, որ 2003 թվականից հետո իրենք հանդես են եկել սուննիների մեկուսացման դեմ և այժմ պատրաստ են իրենց սուննի ու շիա եղբայրների հետ միասին դիմակայել ահաբեկիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս