«Ես պատրաստվում եմ մամուլի ակումբ ստեղծել». Գալուստ Սահակյան. «Հրապարակ»

«Առաջին հայացքից կլորիկ թիվ հիշեցնող ՀՀԿ համագումարն ամենաանհետաքրքիրն էր Մելիք-Ադամյան «փողոցի» ողջ պատմության մեջ. չինովնիկները վտառներով լցվում էին դահլիճ, գրեթե ոչ մի օդիոզ ֆիգուր. չկար Ալրաղացի Լյովը, Արզաքանցյանը, նույնիսկ` Վարդանիկը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Ամենաէկզոտիկը ՀՀԿ համագումարում դեռ «պախմելից» դուրս չեկած ԱԺ «հարբածներն» էին. Շմայսը, իրենից «դավոլնի», կանգնել էր ՄՀՀ մուտքի դռների մոտ` նախահարձակ պոզայով, լրագրողներին, հենց մոտենում էին, «տեղն էր դնում».

Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ականների արանքով այնքան արագ թափանցեց դահլիճ, որ լրագրողները չհասցրին հարց տալ: «Տոլերանտ» Հովիկ Աբրահամյանն ինքնագոհ քայում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքից` ցուցադրաբար պաշտպանելով նրան լրագրողներից, Գալուստ Գրիգորիչը ներկա էր իր թիկնազորի ողջ հմայքով ու շուքով. մոտ 3 հոգի, նրան իրենց մեջ առած, տանում էին Սերժ Սարգսյանին դիմավորելու, երբ մոտեցանք հարց ուղղելու, թիկնապահը հետ մղեց:

Գրիգորի՜չ, Ձեր թիկնապահներն սկսել են լրագրողներին ճնշել՝ արագ խաբար տվեցինք: Գրիգորիչը բավական զուսպ հասկացրեց թիկնապահին` չանել, հարցրինք` չե՞ք պատրաստվում ԱԺ նախագահների ակումբ ստեղծել:

«Ես պատրաստվում եմ մամուլի ակումբ ստեղծել»,- անկեղծացավ Գրիգորիչը: Իսկ կառավարության ծրագրի քննարկմանը ծիրան-ծիրան դահլիճում նստած պատգամավորներին կանչեցի՞ք, պատժեցի՞ք:

«Այ, դրա համար էլ ուզում եմ մամուլի ակումբ ստեղծեմ, որ լրագրողներդ բանսարկությամբ չզբաղվեք. ծիրան չի՛ եղել»»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս