Բաժիններ՝

ԵՄ-ի երկրները վաղը քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը

Ռուսական  ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի անդամ 28 երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղը հավաքվելու են Բելգիայի մայրաքաղաքում` քննարկելու համար Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ-ի Խորհրդի մամլո ծառայության աշխատակիցը:

Նրա խոսքերով` ԵՄ-ի անդամ երկրները վաղը քննարկելու են ռուս պաշտոնատար անձանց «սև ցուցակի» ընդլայնման հարցը, որոնց դեմ ԵՄ-ը կկիրառի ճշգրիտ պատժամիջոցները: Չի բացառվում, որ կարող է քննարկվել Ռուսաստանի դեմ առևտրային-տնտեսական պատժամիջոցների սահմանման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս