Որ մարզերն ամենից շատ անբարեկարգ փողոցներ ունեն
Ըստ ճանապարհային տնտեսության բարեկարգվածություն իրականացնող կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2013թ. հանրապետության քաղաքային համայնքների փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմել է 3 651.7 կմ:
Դրանցից բարեկարգված (երթևեկելի մասում որևէ տեսակի ծածկույթ ունեցող) է 2834.6 կմ-ը։ Մնացածը բնահողային են։
Ըստ տարածքների՝ ամենից անբարեկարգ վիճակում գտնվում են Արագածոտնի և Տավուշի մարզի փողոցներն ու անցումները։ Արագածոտնում ընդհանուր 126.1կմ երկարությամբ փողոցներից բարեկարգված է 63.9կմ-ը, Իսկ Տավուշի մարզում՝ 159կմ-ից՝ 85.7կմ-ը։
Մայրաքաղաքում փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմում է 750.3կմ, որից բարեկարգ է 721.6կմ-ը։